top of page

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Բայդենի հետ առաջին հեռախոսային զրույցն է ունեցել

Dec 1, 2020
1 min read

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը առաջին հեռախոսային զրույցում քննարկել են Վաշինգտոնի և համաշխարհային կազմակերպության միջեւ համագործակցության ամրապնդման հարցը։ Այս մասին նշված է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ուրախ էր շփվել նորընտիր նախագահ Բայդենի հետ, որպեսզի նրան անձամբ շնորհավորի։ Նա ընդգծել է սկզբունքային կարևոր դերը, որն ունի ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև սերտ համագործակցության խորացումը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ից նշել են, որ Գուտերեշը «սպասում է նորընտիր նախագահի և նրա թիմի հետ միասին աշխատելու հնարավորությանը, որ գործընկերություն հաստատի բազմաթիվ կարևոր խնդիրների լուծման համար, որոնց այսօր բախվում է աշխարհը, ներառյալ կորոնավիրուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, խաղաղության և անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և հումանիտար կարիքների բավարարումը»։

 
 
 

Comments


bottom of page