Մալիի նախագահը հրաժարական է տվել
Aug 19, 2020
1 min read

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել ապստամբների կողմից ձերբակալվելուց ժամեր անց, գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Մալիում ապստամբները ձերբակալել են նախագահին ու վարչապետին:
«Որոշել եմ վայր դնել իմ լիազորությունները։ Ես չեմ ցանկանում, որ իմ իշխանությունը պահելու համար արյուն թափվի»,- ասել է նախագահը՝ իր հեռուստաուղերձում:




Comments