top of page

Մալթան կվերաբացի իր դեսպանատունը Լիբիայում

Apr 6, 2021
1 min read

Մալթան կվերաբացի իր դեսպանատունը Լիբիայում եւ կվերսկսի չվերթները: Այս մասին հայտարարել է վարչապետ Ռոբերտ Աբելան, հաղորդում է AFP-ը:

«Մենք մոտ օրերս մտադիր ենք վերաբացել մեր դեսպանատունն ու հյուպատոսությունը Լիբիայում: Կվերսկսվի նաեւ օդային հաղորդակցությունը»,-ասել է նա:

Մալթան, որը գտնվում է Տրիպոլիից Միջերկրական ծովով 350 կմ հեռավորության վրա, Լիբիայի առանցքային քաղաքական եւ տնտեսական գործընկերն է:

 
 
 

Comments


bottom of page