top of page

Մալայզիան հունվարի 1-ից կբացի սահմանները օտարերկրյա այցելուների համար

Nov 11, 2021
1 min read


Մալայզիան հունվարի 1-ից կբացի սահմանները օտարերկրյա այցելուների համար, փոխանցում է Reuters-ը։ Վերջին շաբաթներին Մալայզիան աստիճանաբար սկսել է վերականգնել տնտեսությունը․ կորոնավիրուսային վարակի մակարդակը դանդաղել է պատվաստումների ընդլայնված ծրագրի ֆոնին: Կառավարության վիճակագրությունը ցույց է տվել, որ Մալայզիայի 32 միլիոն բնակչության ավելի քան երեք քառորդը պատվաստված է: Նախկին վարչապետ Մուհիդին Յասինը, ով նախագահում է կառավարական խորհրդատվական խորհուրդը, որին հանձնարարված է ղեկավարել Մալայզիայի տնտեսական վերականգնման ծրագիրը, ասել է, որ զբոսաշրջությունը շատ դանդաղ է վերականգնվում առանց օտարերկրացիների եւ նշել է, որ տուր-օպերատորներին ժամանակ է պետք բիզնեսը վերսկսելու համար:

 
 
 

Comments


bottom of page