top of page

Մադուրոն աջակցել է Պուտինին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցում

Feb 23, 2022
1 min read

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աջակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Մոսկվայի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հանդես է եկել Դոնբասում լարվածության թուլացման համար դիվանագիտական ​​ուղիներ գտնելու օգտին։ Մադուրոն նշել է, որ Պուտինը փորձում է պաշտպանել իր տարածաշրջանում խաղաղությունը։

«Աշխարհը կարծում էր, թե Պուտինը պետք է ձեռքերը ծալած նստի՞ եւ քայլեր չձեռնարկի՞ իր ժողովրդին պաշտպանելու համար: Վենեսուելան հայտնում է իր լիակատար աջակցությունը»,- հավելել է նա։

Մադուրոն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարողացավ «այս մարտից դուրս գալ էլ ավելի համախմբված»։

 
 
 

Comments


bottom of page