top of page

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Nov 17, 2021
1 min read


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին նոյեմբերի 22-ին կայցելի Իրան եւ բանակցություններ կվարի իրանցի պաշտոնյաների հետ, հայտնում է Mehr-ը։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) մամուլի խոսնակ Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ Ռաֆայել Գրոսին երկուշաբթի կժամանի Թեհրան եւ կհանդիպի ԻԱԷԿ-ի ղեկավար Մուհամմեդ Էսլամիի եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Նա հավելել է, որ իր այցը տեղի կունենա Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցության շրջանակներում։

 
 
 

Comments


bottom of page