top of page

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Apr 11, 2020
1 min read

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ին Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (կմ 358+200) տեղի է ունեցել մոտ 20 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։ «Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձել է երկկողմանի երթևեկելի։ Հարգելի վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն:

 
 
 

Comments


bottom of page