top of page

ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Mar 16, 2021
1 min read

Մարտի 16-ին, ժամը 03:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԿապանԳորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Սմաիլ Մակդի) մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած) կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տուժածներ չկան: Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Չայզամի հատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի և փրկարարների կողմից փակվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 
 
 

Comments


bottom of page