Ճոճկանում երկհարկանի տուն է այրվել. տուժած չկա
Mar 5, 2022
1 min read

Մարտի 5-ին, ժամը 07:19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղի 5-րդ փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը տնից դուրս է բերվել տեղի ուժերով. հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։04-ին, մարվել՝ 11:45: Այրվել է երկհարկանի տունը՝ մոտ 240 քմ:




Comments