top of page

Ճիշտ տվյալներ կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ. ԱՆ

Mar 25, 2020
1 min read

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 25-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 դեպք, որոնցից 16-ն` առողջացած: Բացասական արդյունք է արձանագրվել 1315 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

 մնացե'ք տանը,

 սահմանափակե'ք շփումները,

 հետևե'ք անձնական հիգիենային,

 հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

 հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,

 շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

 գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

 եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

 պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,

 խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

 
 
 

Comments


bottom of page