top of page

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է. ԼՀԿ հայտարարությունը

Feb 25, 2021
1 min read

Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։

Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին

Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։

Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»:

 
 
 

Comments


bottom of page