top of page

Ճապոնիան եւս 300 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային

May 19, 2022
1 min read

Ճապոնիայի իշխանությունները եւս 300 միլիոն դոլար կտրամադրեն Ուկրաինային՝ հումանիտար կարիքների համար: Ճապոնիան ավելի վաղ նույն չափի ֆինանսական օգնություն արդեն հատկացրել էր Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ օգնություն կտրամադրվի «Մեծ յոթնյակի» երկրների՝ Ուկրաինային եւ նրա հարեւան երկրներին օգնության վերաբերյալ որոշումների շրջանակում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կայցելի Տոկիո։ Ինչպես եւ սպասվում էր, մայիսի 23-ին Բայդենի հետ Ճապոնիայի ղեկավարության հանդիպման ժամանակ ճապոնական կողմը պարզաբանումներ կտա այս կապակցությամբ:

 
 
 

Comments


bottom of page