top of page

Ճապոնիան դժգոհ է խաղաղության շուրջ բանակցությունները դադարեցնելու Ռուսաստանի որոշումից

Mar 22, 2022
1 min read

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան բողոքել է խաղաղության շուրջ բանակցությունները դադարեցնելու Ռուսաստանի որոշումից, հաղորդում է CNN-ը։ «Այս ամբողջ իրավիճակը ստեղծվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, եւ Ռուսաստանի որոշումը խիստ չարդարացված է եւ բացարձակապես անընդունելի։ Ճապոնիան կցանկանար բողոքել այդ քայլի դեմ»,- ասել է Կիսիդան: «Մենք կմիավորվենք միջազգային հանրության հետ եւ քայլեր կձեռնարկենք, որպեսզի Ճապոնիան կարողանա շարունակել հետեւել միջազգային կարգի հիմքին»,- ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան մտադիր չէ շարունակել խաղաղության շուրջ բանակցությունները ոչ բարեկամական դիրք զբաղեցրած պետության հետ։ Անցյալ շաբաթ Կիսիդան հայտնել է, որ Ճապոնիան որոշել է զրկել Ռուսաստանին առեւտրում ամենաբարենպաստ ռեժիմից։ Նա նաեւ ասել է, որ Ճապոնիան կշարունակի սերտորեն աշխատել G7-ի երկրների հետ՝ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներն ուժեղացնելու համար։

 
 
 

Comments


bottom of page