top of page

Ճապոնիայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

Aug 28, 2020
1 min read

Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն հրաժարական տալու մտադրություն ունի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական NHK հեռուստաալիքի տվյալներով ՝ անցած շաբաթ Աբեն այցելել է Տոկիոյի հիվանդանոց։


Մեկ շաբաթ անց նա կրկին հիվանդանոց է գնացել ՝ իր այցելությունը բացատրելով անալիզների արդյունքները պարզելու անհրաժեշտությամբ։


Նշվում է, որ Սինձո Աբեն տառապում է խոցային կոլիտից, հաստաղիքի լորձաթաղանթի խրոնիկ բորբոքումից։ Այդ հիվանդության պատճառով նա 2006 թվականին հեռացել էր պաշտոնից։ Դրանից հետո բժիշկներին հաջողվել էր կայունացնել Աբեի վիճակը, և 2012-ին նա կրկին գլխավորեց Ճապոնիայի կառավարությունը։





 
 
 

Comments


bottom of page