top of page

Ճապոնիայի նոր վարչապետը կընտրվի խորհրդարանում սեպտեմբերի 16-ին

Sep 2, 2020
1 min read

Ճապոնական խորհրդարանի անդամները երկրի նոր վարչապետին կընտրեն սեպտեմբերի 16-ին, հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավորած իշխող կոալիցիան կարողացել է համաձայնության հասնել ընդդիմադիր կուսակցությունների հետ քվեարկության օրվա վերաբերյալ:

Գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 14-ին Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր նախագահի համար կանցկացվի ներկուսակցական ընտրություն: Հաղթող թեկնածուն կհաստատվի Ճապոնիայի վարչապետի պաշտոնում սեպտեմբերի 16-ին խորհրդարանում կայանալիք քվեարկությունից հետո:

 
 
 

Comments


bottom of page