top of page

Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար․ կարևոր է կառուցողական և կայուն հարաբերություններ հարթել Չինաստանի հետ

Nov 11, 2021
1 min read


Կարեւոր է կառուցողական եւ կայուն հարաբերություններ հարթել Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին՝ միեւնույն ժամանակ Չինաստանին «պատասխանատու պահվածք» ցուցաբերելու կոչ անելով։ Ճապոնիայի իշխող կուսակցությունը ծրագրում է վերանայել իր պաշտպանական դիրքորոշումը Չինաստանի ռազմական հզորացման ֆոնին, հաղորդում է Reuters-ը: Հայասին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսում ընդգծել է Չինաստանի հետ կառուցողական, կայուն հարաբերությունների կարեւորությունը։ «Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ կապերը գնալով ավելի կարեւոր են դառնում ոչ միայն մեր երկու երկրների, այլեւ տարածաշրջանի եւ միջազգային հանրության խաղաղության եւ բարգավաճման համար»,-ասել է նա։ Հայասին նաեւ ասել է, որ կհեռանա Ճապոնիա-Չինաստան խորհրդարանական բարեկամության լիգայի ղեկավարի պաշտոնից՝ «ավելորդ թյուրիմացությունից» խուսափելու համար։ Ըստ լրատվամիջոցների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության պահպանողական օրենսդիրները կասկածում էին, որ Հայասին՝ որպես լիգայի ղեկավար, կարող է ամուր դիրքորոշում ունենալ Չինաստանի նկատմամբ:

 
 
 

Comments


bottom of page