top of page

Ճամբարակի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 8 մ սահել է դեպի ձորը

Aug 22, 2021
1 min read


Օգոստոսի 22-ին, ժամը 14։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ սահել դեպի ձորը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից դուրս են բերել «Uaz» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել եւ փակել գազի բալոնի փականը:

 
 
 

Comments


bottom of page