top of page

Ճակատենում ճանապարհը հիմա օգտագործվում է նույն ռեժիմով, բայց կարող է վերածվել մաքսակետի. Փարսյան

Nov 14, 2021
1 min read

Մենք ներկա դրությամբ տեղեկություն չունենք` դա մաքսակետ է, թե` ինչ է, միայն ունենք այն տեղեկությունը, որ տնակ է տեղադրվել հենց ճանապարհի մոտ: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին, Կապանում ՏԻՄ ընտրություններին քվեարկելուց հետո ասաց «Շանթ» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Կապանի ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը` անդրադառնալով Գորիս- Ճակատեն ճանապարհի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

«Ճանապարհը հիմա օգտագործվում է նույն ռեժիմով, բայց մտավախություն ունեմ, որ դա կարող է վերածվել մաքսակետի»,-ասաց նա:

Նշենք, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում՝ Կապան տանող ճանապարհին ադրբեջանցիներն երեկ ինժեներական աշխատանքներ են սկսել, գյուղապետը մտահոգություն էր հայտնել, որ հնարավոր է անցակետ տեղադրեն այնտեղ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետ է տեղադրել՝ կիսաշրջափակման մեջ դնելով առնվազն երեք գյուղ։

 
 
 

Comments


bottom of page