top of page

Ղրղզստանում ՀԱՊԿ վարժանքների ժամանակ հակաահաբեկչական օպերացիա է իրականացվել

Sep 9, 2021
1 min read

ՀԱՊԿ-ի Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերը վարժանքների ընթացքում համատեղ հակաահաբեկչական օպերացի են իրականացրել Ղրղզստանում, հաղորդում է «Ռուբեժ-2021» վարժանքի մամուլի ծառայությունը: «Զորավարժության մասնակիցները համատեղ հակաահաբեկչական օպերացիա են իրականացրել, գործնականում մշակել են ռազմական գործողությունների նախապատրաստման եւ անցկացման հարցերը՝ ՀԱՊԿ պայմանական անդամ պետության տարածք ներխուժած անօրինական զինված կազմավորումների ոչնչացման համար»,- հայտնել են կազմակերպությունից: «Անձնակազմը մասնագիտական ​​պատրաստվածության բարձր մակարդակ եւ գործողությունների համակարգում է ցուցադրել»,- հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը վարժանքների վերջին փուլի ավարտից հետո: Նշվում է, որ համատեղ հակաահաբեկչական գործողության ընթացքին հետեւել են բազմաթիվ երկրների ռազմական կցորդներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ղրղզստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն եւ Բիշքեկում ԵԱՀԿ ծրագրերի գրասենյակը:

 
 
 

Comments


bottom of page