top of page

Ղրղզստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Ղազախստանից

Jan 6, 2022
1 min read


Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը տարհանում է իր համաքաղաքացիներին Ղազախստանից, հինգշաբթի հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, քաղաքացիներին հյուպատոսական եւ իրավական օգնության տրամադրման շրջանակներում, աշխատանքներ է տանում Ղրղզստանի քաղաքացիներին պետական ​​սահմանային անցակետերի միջոցով տարհանելու ուղղությամբ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Նրա խոսքով` Ալմաթիում Ղրղզստանի գլխավոր հյուպատոսությունը նախարարության անունից տրանսպորտ է կազմակերպել եւ վճարել է տարհանման բոլոր ծախսերը։ Հաղորդվում է, որ Ղրղզստանի քաղաքացիներին այս պահին ուղարկում են անցակետ, որտեղ սահմանը հատելուց հետո նրանց կդիմավորեն ԱԳՆ հյուպատոսական ծառայության աշխատակիցները։ «Նախարարությունը խնդրում է Ղազախստանի տարածքում գտնվող իրենց հայրենակիցներին պահպանել բնակության երկրի օրենսդրությունը ու կացության կանոնները, չենթարկվել սադրանքներին, չմասնակցել կոնֆլիկտային իրավիճակներին, խուսափել մարդաշատ վայրերից եւ մնալ իրենց բնակության վայրերում»,- ընդգծել են ԱԳՆ-ում:

 
 
 

Comments


bottom of page