Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի ամենօրյա ռեժիմով. Հայկ Մամիջանյան

Ղարաբաղի հարցով մշտական խորհրդարանական հաձնաժողովը պետք է զբաղվի հարցերի համակարգմամբ՝ աջակցություն ցուցաբերելով քաղաքական, սոցիալական, ռազմական, դիվանագիտական եւ այլ ոլորտներում։ Բացի այդ, նշեց պատգամավորը, այն աջակցություն կցուցաբերի բանակցային գործընթացում, ինչպես նաեւ կարեւոր մի շարք այլ ուղղություններ «Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի ամենօրյա ռեժիմով»,- այս մասին ՀՀ 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 6-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների կազմավորման հարցի քննարկման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։։ Նա կարծում է, որ այդ հանձնաժողովը պետք է զբաղվի նաեւ սահմանագծման պրակտիկայի ուսումնասիրման հարցերով եւ այդ փորձն օգտագործի Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման հարցերում։




Comments