Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել
Mar 3, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, փոխվել է Ղազախստանում ՀՀ դեսպանը:
Հրամանագրերում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում եւ Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»:




Comments