Ղազախստանի նախագահն օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել
Jan 8, 2022
1 min read

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շաբաթ օրը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ Տոկաեւը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել օբյեկտների եւ ենթակառուցվածքների վերականգնմանն Ալմաթիում եւ ապստամբների հարձակումներից տուժած այլ շրջաններում: Բանախոսների թվում էին գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության հանձնաժողովի նոր ղեկավարը եւ ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները: Տոկաեւը հայտարարել է, որ «ՀԱՊԿ խաղաղապահները սկսել են անվտանգության գործառույթներ իրականացնել Նուր-Սուլթանում, ինչը հնարավորություն է տվել տեղացի իրավապահներին Ալմաթի ուղարկել` հակաահաբեկչական օպերացիային մասնակցելու համար»։




Comments