Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Բաքու
Aug 18, 2022
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնական այցով կմեկնի Բաքու։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի մայրաքաղաքում երկու պետությունների ղեկավարների նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումներ են նախատեսված։ Բանակցությունների օրակարգում են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր՝ առեւտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական, մշակութային եւ հումանիտար համագործակցության ընդլայնման վրա շեշտադրմամբ, ինչի արդյունքում մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում է նախատեսվում։




Comments