top of page

Ղազախստանի հանքավայրում մեթանի արտահոսքի հետեւանքով զոհվել է վեց մարդ

Nov 7, 2021
1 min read

Վեց հանքափոր է զոհվել, եւս երկու մարդ տուժել է Ղազախստանում «Աբայսկայա» հանքավայրում մեթանի արտահոսքի հետեւանքով, հայտնել է երկրի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ԱԻՆ-ի տվյալներով՝ հանքավայրում գտնվել է 64 աշխատակից: «56 մարդ անմիջապես տարհանվել է: Ներկայում ընթանում է մարդկանց դուրս բերումը հանքավայրից: Արտադրական գործընթացը դադարեցված է»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում: Դեպքի հետեւանքները չեզոքացնելու գործում ներգրավված է ավելի քան 20 փրկարար ու երեք միավոր հատուկ տեխնիկա: Ղազախստանի վարչապետի Ասքար Մամինի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻ նախարար Յուրի Իլյինի գլխավորությամբ հանձնաժողովը:

 
 
 

Comments


bottom of page