top of page

Ղազախստանի եւ Իրանի նախագահները նոր երթուղով բեռնատար գնացք են գործարկել

Jun 20, 2022
1 min read

Ղազախստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը եւ Էբրահիմ Ռաիսին գործարկել են Իրանի տարածքով Թուրքիա մեկնող առաջին բեռնատար գնացքը, հայտնում է ORDA լրատվականը: Գնացքը գործարկվել է առցանց եւ մեկնարկային կետը եղել է Պավլոդարը, որից մի քանի օր անց գնացքը հասել է Թեհրան: Երթուղու երկարությունը 6336 կիլոմետր է եւ ճանապարը տեւում է 12 օր: Այս երթուղու գործարկումը կնպաստի այլընտրանքային երթուղիների դիվերսիֆիկացմանը եւ Ղազախստանի տարածքով բեռնարկղային փոխադրումների ավելացմանը։ Հիշեցնենք, որ այսօր Տոկաեւը պաշտոնական այցով ժամանել էր Իրան, որի ընթացքում երկու պետությունների ղեկավարները համագործակցության վերաբերյալ 9 փաստաթուղթ են ստորագրել`տարանցման զարգացման, գիտական ​եւ մշակութային, էներգետիկ, գյուղատնտեսական եւ առեւտրատնտեսական փոխանակման հարցերի վերաբերյալ:

 
 
 

Comments


bottom of page