top of page

ՁԻԱՀ-ով վարակված անձը սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ․ Արցախի ՔԿ

Jun 24, 2021
1 min read

Արցախի Մարտունի քաղաքի 1984թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով իր՝ իմունային անբավարարության վիրուսով վարակված լինելու համար Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն ՊՈԱԿ-ում հաշվառման մեջ գտնվելու մասին, առանց պաշտպանիչ միջոցների սեռական հարաբերություն է ունեցել նույն շրջանի Սպիտակաշեն համայնքի 2000թ. ծնված բնակչուհու հետ՝ վերջինիս ենթարկելով իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի: Այս մասին տեղեկանում է Արցախի Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 
 
 

Comments


bottom of page