top of page

Ձերբակալվել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը

Jan 8, 2022
1 min read


Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը ձերբակալվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարվա հունվարի 6-ին Ազգային անվտանգության կոմիտեն նախաքննություն էր սկսել պետական ​​դավաճանության փաստի առթիվ՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը այս հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ԱԱԿ-ի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը եւ այլ անձինք եւ տեղափոխվել են ժամանակավոր պահման մեկուսարան»,- հայտնել են նախարարությունից։

 
 
 

Comments


bottom of page