top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ձերբակալեք կամ հեռացեք. Արփինե Հովհաննիսյանը` Արթուր Դավթյանին


«Ընդդիմությունը մի պահանջ կարող է ունենալ Արթուր Դավթյանից: Դուք պարտավոր եք գոնե մեկ անգամ դրսեւորել իրավահպատակ վարքագիծ, այսինքն կամ ձերբակալեք դավաճանին եւ բոլոր նրանց, որոնք սպնել են հայ ժողովրդի զավակներին, կամ հրաժարական տաք եւ ասեք, որ չեք կարողանում պատվեր չկատարել: Փաստն այն է, որ մինչ այս պահը չեք կարողանում պատվեր չկատարել:

Կամ մաքրվեք՝ ձերբակալելով նրան, կամ ուղղակի պատիվ ունեցեք ու հեռացեք: Դուք գիտեք, թե ինչ է թաքնված ԳՇ-ի հայտարարության տողերի արանքում: Դուք պետք է դա անեիք, չեք արել, գոնե հիմա մաքրվեք ու արեք դա: Ձերբակալեք կամ հեռացեք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Դատախազության դիմաց ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page