top of page

Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով․ ՄԻՊ-ը ուղերձ է հղել

Apr 7, 2021
1 min read


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեկցության տոնի առթիվ:

Anews.am-ը ներկայացնում է ուղերձը.

«Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:

Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:

Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:

Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը:

Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»:

 
 
 

Comments


bottom of page