top of page

Ձեր մասին չեք մտածում, գոնե զինվորների մասին մտածեք. Աշոտ Սարգսյան

Oct 15, 2020
1 min read

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1371 նոր դեպք մեկ օրում... Ժողովուրդ ջան, ախր զինվորի թիկունքը պետք ա ամուր պահել, առողջաահական համակարգը թեթևացնել ա պետք ոչ թե գերծանրաբեռնել: Ձեր մասին չեք մտածում, գոնե զինվորների մասին մտածեք: Մի՞թե այդքան դժվար է դիմակ կրել և ախտահանվել: Պետք է թույլ չտանք, որ վարակը հասնի առաջնագիծ, պետք ա թույլ չտանք հիվանդանոցներն այդքան ծանրաբեռնվեն, հիշեք վիրավորների մասին: Եկեք այսօրվանից սկսած մեկս մյուսի հանդեպ լինենք ուշադիր և իրարից պահանջենք դիմակ կրել, կանխենք վիրուսի տարածումն ու զինվորի թիկունքն ամուր պահենք»:

 
 
 

Comments


bottom of page