top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ:

Ոըւղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք,

Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:

Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց սիրով:

Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը:

Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը:




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page