Ձեր ամենաակտիվ ներգրավմամբ պիտի կառուցենք այն Հայաստանը, որտեղ դուք ազատորեն կարարեք․ Միրզոյան
Mar 8, 2020
1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ բոլորիդ Կանանց իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։
Ուզում եմ խոստովանել, որ մենք իսկապես դեռ շատ անելիքներ ունենք ձեր քաղաքական մասնակցության աճի, տնտեսական հզորացման և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ։ Մեր հասարակության մեջ դեռ փակված չէ նաև ընտանեկան բռնության խիստ ամոթալի էջը։ Ձեր ամենաակտիվ ներգրավմամբ պիտի կառուցենք այն Հայաստանի Հանրապետությունը, որտեղ դուք ազատորեն կարարեք, կստեղծագործեք և պարզապես երջանիկ կլինեք ոչ թե քույր, կին, մայր, դուստր լինելու, այլ ուղղակի իրավահասավար ՀՀ քաղաքացի լինելու շնորհիվ»։




Comments