top of page

ՀՖՖ-ն պատրաստվում է բողոք ներկայացնել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

Sep 29, 2020
1 min read

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա են քաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ:

Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաև Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևի՝ www.azerisport.com կայքին տված հարցազրույցը, որում ԱՊՖԼ նախագահը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով և փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի:

 
 
 

Comments


bottom of page