top of page

Հրշեջները Երևանում մարել են ավտոմեքենայի հրդեհը

Feb 24, 2020
1 min read

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 16:49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 17:01-ին: Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

 
 
 

Comments


bottom of page