top of page

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

Jun 14, 2022
1 min read


Հունիսի 14-ին, ժամը 14։53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում նկատվում է օձ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 
 
 

Comments


bottom of page