top of page

Հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ախտահանվում են

Mar 25, 2020
1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ախտահանվում են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կորոնավիրուսի վարակի հնարավոր վտանգներից խուսափելու համար յուրաքանչյուր հերթափոխից հետո ախտահանում է իրականացվում: Մարզային փրկարարական վարչություններն ապահովված են անհրաժեշտ նյութերով և անհատական պաշտպանական միջոցներով՝ դիմակներով, ձեռնոցներով և հանդերձանքով:

 
 
 

Comments


bottom of page