Հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ
Jul 8, 2020
1 min read

Մարտավարական-մասնագիտական գիտելիքների ստուգման և գործնական հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 7-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։ Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր,հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ճշգրտվել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, հղկվել են հրամանատարների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում:




Comments