Հրդեհի հետևանքով տուժած 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են
Sep 2, 2020
1 min read

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել. ««Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն:
32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններն ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:
Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»:




Comments