Հրդեհ Իրանի ուրանի հարստացման կենտրոններից մեկում
Jul 3, 2020
1 min read

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյբուքյան էջից տեղեկանում ենք, որ հրդեհ է բռնկվել Իրանի ուրանի հարստացման կենտրոններից մեկում:
«Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Իրանի միջուկային արդյունաբերության կենտրոններից մեկում: Շինությունը գտնվում է Սպահան նահանգի Նաթանզ քաղաքի շրջակայքում և հայտնի է որպես ուրանի հարստացման կենտրոն: Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը (Atomic Energy Organization of Iran - AEOI) դեպքի վայրից հրապարակել է մի լուսանկար. կազմակերպության խոսնակը հայտնել է, որ դեպքը մարդկային կորուստ չի ունեցել, միայն շինություն է փլուզվել և մթնոլորտի աղտոտման վտանգ չկա: Այս կենտրոնում անցյալում ևս նման դեպքեր պատահել են: Անպաշտոն աղբյուրները հայտնում են նաև հավանական խափանարարական արարքի և օդի աղտոտվածության մասին»,- գրել է նա:




Comments