top of page

Հրդեհ է բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում

Jun 28, 2020
1 min read

Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

 
 
 

Comments


bottom of page