top of page

Հրդեհ բնակարանում

Feb 28, 2021
1 min read

Փետրվարի 27-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջի 2/14 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։17-ին։

 
 
 

Comments


bottom of page