top of page

Հրատարակվել է «Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը» մենագրությունը. ԿԳՄՍՆ

Feb 10, 2022
1 min read


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Աշոտ Ալեքսանյանի «Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը» մենագրությունը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գիրքը նվիրված է Եղիշե Չարենցի ստեղծագործություններում եվրոպական գրական ավանդույթների արծարծմանը միստիցիզմից մինչև սիմվոլիզմ, ապագայապաշտությունից մինչև էքսպրեսիոնիզմ, ուտոպիզմից մինչև նորդասականություն և վերադարձ դեպի միստիկան: Հատուկ անդրադարձ է արված եվրոպական մշակութային դաշտ ներթափանցած բուդդիստական վարդապետության հետ Չարենցի առնչություններին:

 
 
 

Comments


bottom of page