top of page

Հրավիրվել էի ՀՔԾ. Նաիրի Հոխիկյան

Jul 27, 2021
1 min read

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս հրավիրվել էի ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու իմ վերջին հրապարակումների վերաբերյալ։ Խոսքը հրեա բլոգեր Լապշինի հայտնած տեղեկությունները հրապարակային դարձնելու մասին է։ Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ իմ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Քանի որ իրավունք չունեմ հարցաքննության մանրամասների մասին հայտնելու, միայն նշեմ, որ զրույցն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Հետագա ընթացքից կհասկանամ միտումները»։

 
 
 

Comments


bottom of page