Հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
Dec 23, 2020
1 min read

Հանրապետության հրապարակում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը: Նշենք, որ Երեւանում այսօր գրեթե ողջ օրվա ընթացքում ձյուն էր տեղում եւ բավականին ցուրտ էր: Այս պահին ձյունը դադարել է: Անգամ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշել էր, թե հնարավոր է՝ քննարկեն հանրահավաքի անցկացման նպատակահարմարության հարցը, սակայն դրանից հետո որեւէ նոր հայտարարություն չի եղել:
Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցները երեկ հայտարարեցին, որ այսօր շարունակելու են նախօրեին սկսված անհնազանդության ակցիաները, ինչպես նաև գործադուլը և դասադուլը։




Comments