Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ
Aug 26, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ։ Այս մասին տեղեկանում է նախագահի հրամանագրերի բաժնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հրաչ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ»,- նշվում է նախագահի հրամանագրում։




Comments