top of page

Հրանտ Դինքի որդուն սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Jun 20, 2019
1 min read

Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Ստամբուլում գործող հայկական «Ակոս» երկլեզու շաբաթաթերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի որդուն՝ Արատ Դինքի․ այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

«Արատ Դինքը մեղադրվում է իր ստորագրությունը Թուրքիայի կառավարության կողմից հալածված մտավորականների հրապարակած «Խաղաղության հռչակագրի» տակ դնելու համար․ փոխանցում է Ermenihaber հրատարակությունը։

Դատախազության տվյալներով, հռչակագիրը հրապարակվել է քրդական աշխատավորական կուսակցության կողմից, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Դատական ​​գործով մեղադրանք է առաջադրվել Արատ Դինքին` 1-ից 5 տարի ազատազրկմամբ:

Առաջին դատական ​​նիստին Արատ Դինքի պաշտպանները արդարացում են պահանջել: Փաստաբանները նաև դատավորներին խնդրել են ինքնաբացարկ հայտնել, քանի որ համարում են, որ նրանք կողմնակալ են, սակայն վերջինները հրաժարվել են դա անել:

 
 
 

Comments


bottom of page