top of page

Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը գնահատվել է բարձր

Sep 7, 2020
1 min read

2-րդ զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին իրականացվել են քարտեզի վրա տեղանքի ուսումնասիրման և կողմնորոշման աշխատանքներ:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.  Հարությունյանը ներկայացրել է վերադաս հրամանատարությունից ստացած մարտական առաջադրանքների վերաբերյալ կայացված որոշումները և տվել համապատասխան հանձնարարականներ:  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կ.Մուրադյանը բարձր է գնահատել զորավարժության ընթացքը և հրամանատարական կազմի պատրաստվածությունը։

 
 
 

Comments


bottom of page