top of page

Հռոմի պապն Ուկրաինայում հնարավոր պատերազմը «խելագարություն» է անվանել

Feb 10, 2022
1 min read


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ուկրաինայում հնարավոր պատերազմը «խելագարություն» է անվանել եւ հույս հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը կարող է հաղթահավել երկխոսության ճանապարհով, հաղորդում է The Vatican News-ը։ «Եկեք շարունակենք աղոթել Աստծուն խաղաղության համար, որպեսզի լուրջ երկխոսության միջոցով հաղթահարվի լարվածությունն ու պատերազմի վտանգը, եւ որպեսզի նորմանդական ձեւաչափով բանակցությունները նպաստեն այդ նպատակին հասնելուն։ Եկեք չմոռանանք, որ պատերազմը խելագարություն է»,- ասել է Հռոմի պապը։ Ավելի վաղ նա կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղության համար։

 
 
 

Comments


bottom of page