top of page

ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է

Nov 12, 2021
1 min read

Կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է:

ՀՊՏՀ-ից հայտնում են, որ հեռավար ուսուցումը մինչև նոյեմբերի 15-ն էր, սակայն այժմ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը:

Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։

 
 
 

Comments


bottom of page